Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով. Իրանի նախագահ
Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով, հայտնում է minval.az-ը։ «Մենք կարծում ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով։ Մենք ցանկանում ենք Ադրբեջանի ու Հայաստանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում ամուր կայունության հաստատման ականատեսը դառնալ: Միջազգային սկզբունքները, որոնց հարգանքով է վերաբերում միջազգային հանրությունը, պետք է գործիք դառնան նման խնդիրների լուծման համար»,- ասել է նա։
