Կեմերովոյում 3 ողջ մարդու են հայտնաբերել
Երեք անձինք, որոնց կորստի մասին հայտնել էին նրանց հարազատները ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից հետո, ողջ են: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին: Ընդհանուր առմամբ ՔԿ-ն 67 դիմում է ստուգել, դրանցից 64-ը հաստատվել են։ Նշվում է, որ անհայտ կորածների մասին հաղորդագրությունները ստուգում են նաև Կեմերովոյի մարզի իշխանությունները:
