Վարորդը կտուգանվի՞, թե՞ վարձակալությամբ մեքենա տվողը
«Մենք տալիս ենք մեր եզրակացությունը պատգամավորների ներկայացրած օրենսդրական մի նախաձեռնության, որը վերաբերում է տրանսպորտային միջոցների վարձույթով զբաղվող իրավաբանական անձանց պատասխանատվությանն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի վարձակալը կատարում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որը ֆիքսվում է տեսանկարահանող սարքերով»,- այս մասին կառավարության այսօրվա նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ՝ներկայացնելով «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագծի մասին որոշման նախագիծը:
