Կարեն Կարապետյանը «կադրային վերանայում» է պահանջում
«Բոլոր մարզերում դրական տեղաշարժ կա : Ցուցանիշները նշանակալի բարձր են։ Աճ արձանագրվել է գրեթե բոլոր ոլորտներում` գյուղատնտեսությունից մինչեւ ֆինանսական»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։ Վերհանել մարզերում եղած խնդիրները, ինչպես նաեւ «կադրային վերանայում կատարել» մարզպետարանների ենթակայության տակ գտնվող հաստատություններում,հանձնարարեց վարչապետը: Ապրիլի 14-ին նախատեսվում է համապետական շաբաթօրյակ անցկացնել։ Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր «Մաքուր Հայաստան» ծրագրի շարունակականության ապահովմանը։
