Կեմերովոյում հրդեհից տուժածների թիվն աճել է՝հասնելով 79-ի
РИА Новости-ն հայտնում է,որ Կեմերովոյի առեւտրի կենտրոնի հրդեհից տուժածների թիվը աճել է՝ դառնալով 79: «Այս պահի դրությամբ հոսպիտալացված է մնում 12 մարդ, ամբուլատոր բուժում է նշանակվել 67 տուժածների»,-փոխանցել է ԱԻ ծառայության աղբյուրը: Հրդեհին զոհ դարձած 2 անձանց հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ Կեմերովոյում, եւս 2-ինը՝ Տոմսկում: Մոտակա օրերին այլեւս հուղարկավորություններ չեն լինի՝ մինչեւ գենետիկ փորձաքննությունների ավարտն ու եզրակացությունների փոխանցումը:
