Խոստանում են` «հայկական տարածքներ չներխուժել»

Ղարաբաղյան բանակցություններում պաշտոնական Բաքվի դիվանագիտական ողջ ռազմավարության ճարտարապետը համարվող Արազ Ազիմովը օրերս հանդես է եկել ուշագրավ մեկնաբանություններով: Ադրբեջանը հաստատակամ է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի գործունեության փոփոխության հարցում, ANS հեռուստաընկերության ամենշաբաթյա վերլուծական ծրագրի շրջանակներում հայտարարել է երկրի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը: «Գերմանիան այժմ ԵԱՀԿ-ի նախագահող պետությունն է, և գերմանացիներին այդ առաջարկն արվել է: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել մեր նպատակին», նշել է Ազիմովը, ով, ի դեպ, չի թաքցնում, որ Մինսկի խմբին մաս կազմող բոլոր պետությունների մասնակցությունը կարգավորման բանակցություններին կուժեղացնի ադրբեջանական դիվանագիտության դիրքերը: «Մինսկի խմբի ամբողջական ձևաչափի կիրառումը միջազգային հանրության կողմից Հայաստանի դեմ կիրառվող հավելյալ ճնշման միջոց կարող է դառնալ: Կարծում եմ, որ, ասենք, Գերմանիայի, Շվեդիայի, Թուրքիայի գործունեությունն ու դերակատարությունը Մինսկի խմբում կարող է ավելի արդյունավետ լինել», - նշել է Ազիմովը: Ադրբեջանցի դիվանագետի խոսքով՝ վերջին անգամ Մինսկի խումբը լիագումար նիստեր հրավիրել է 1995-96թթ., ինչից հետո բանակցային ողջ գործընթացը պարփակվել է երեք համանախագահ պետությունների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի շրջանակում: «2012թ., երբ լրանում էր Մինսկի գործընթացի 20-ամյակը, Ադրբեջանն առաջարկեց Մինսկի կոնֆերանսի [լիագումար] նիստ հրավիրել: Մի շարք պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, միանշանակորեն աջակցեցին մեր այդ առաջարկին: Չնայած դրան, նախաձեռնությունն այդպես էլ իրականություն չդարձավ», - նշել է Արազ Ազիմովը` հատուկ ընդգծելով, որ ղարաբաղյան կարգավորման ճանապարհին պարբերաբար ծագող հիմնական խոչընդոտներից մեկը համանախագահ պետությունների միջև առկա տարաձայնություններն են: «Որոշ ժամանակահատվածներում, երբ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններում վատթարացում կամ լարվածություն է նկատվում, Մինսկի գործընթացի շրջանակներում մենք դա զգում ենք: Մյուս կողմից, Հայաստանն իրեն լավ է զգում, քանի որ միջազգային հանրության շրջանում հակամարտության մասին շատ ավելի քիչ տեղեկատվություն է տարածվում և Հայաստանի վրա շատ ավելի քիչ ճնշում է գործադրվում», - պնդում է Ազիմովը: Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը չի շրջանցել նաև Հայաստանին ռուսական զենք գնելու նպատակով տրամադրված 200 միլիոն դոլարի վարկի թեման` ակնարկելով, թե տեղի ունեցածն Ադրբեջանի իշխանությունների համար անակնկալ չէր: «Ռուսաստանի և Հայաստանի ռազմաքաղաքական դաշինքի գոյությունը որևէ մեկին չի զարմացնում: Մի քանի տարի է արդեն, ինչ այն գոյություն ունի և կնքված պայմանագրերի համաձայն՝ դեռ մի 40-50 տարի էլ գոյություն կունենա: Այդ պայմանագրի համաձայն՝ ՌԴ-ն Հայաստանի տարածքում իր զորքերն է տեղակայել, նոր զինատեսակներ է մատակարարում, սակայն հենց ինքն էլ դրանք վերահսկում է: ՌԴ-ն նաև վերահսկում է Հայաստանի օդային տարածքն ու սահմանները, ապահովում է Հայաստանի հակաօդային պաշտպանությունը: Ի վերջո, չմոռանանք, որ Հայաստանի տնտեսության 70 տոկոսը ՌԴ-ին է պատկանում: Նման պայմաններում ես չեմ կարծում, թե ՌԴ-ն կհրաժարվեր Հայաստանին աջակցություն ցուցաբերելուց», - նշել է Ազիմովը: Ազիմովի խոսքով, սակայն, քիչ հավանական է, որ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվի, քանի որ դա չի համապատասխանում նախևառաջ ՌԴ-ի շահերին. «Ռուսաստանը տարածաշրջանում պատերազմի վերսկսման որևէ շահագրգռություն չունի: Մոսկվան արդեն իսկ ներքաշվել է Սիրիայում ընթացող պատերազմում, և նոր ռազմաճակատի ի հայտ գալը ՌԴ-ի շահերին չի համապատասխանում: Բայց եթե պատերազմն այնուհանդերձ սկսվի, Ադրբեջանն այն վարելու է իր տարածքում, վերականգնելու է իր տարածքային ամբողջականությունը և հայկական տարածքներ չի ներխուժելու: Նման պայմաններում Ռուսաստանի միջամտությունը ի պաշտպանություն հայերի իրավական որևէ հիմք ունենալ չի կարող: Այդ դեպքում հայերի կողմից պարբերաբար հիշատակվող ՀԱՊԿ-ի դրույթների կիրառումը պարզապես անհնարին կլինի և իրավական տեսանկյունից ոչ ճիշտ»: Ռուսաստանին, փաստացի, պատերազմի բռնկման համար սկզբնաղբյուր ներկայացնելով, պաշտոնական Բաքուն մի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության է փորձում հասնել, որպեսզի «ճնշեն» Հայաստանին, մյուս կողմից խոստովանում է, որ Ադրբեջանն է այսօր առավել շատ ճնշումների ենթարկվում միջազգային հանրության կողմից: Բայց ուշագրավ է, որ փաստելով Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի նկատմամբ, այնուամենայնիվ պաշտոնական Բաքուն շարունակում է ընդլայնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ՝ Վիկտոր Զուբկովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ բազմակողմանի համագործակցության հարցում: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում համագործակցությունից: Ընդգծվել է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ներկայումս համագործակցում է ռուսաստանյան մի շարք նավթագազային ընկերությունների՝ այդ թվում «Գազպրոմի» հետ: Զուբկովը Ադրբեջան է ժամանել մարտի 10-ին մեկնարկող Բաքվի 4-րդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով: Սպասվում է, որ ֆորումին կմասնակցեն նաև մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ալբանիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Մակեդոնիայի, Չերնոգորիայի, Խորվաթիայի նախագահները: Թամար Բագրատունի

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am