Նոր աղետ ՌԴ-ում. Խոշոր հրդեհ է բռնկվել Սանկտ Պետերբուրգում
Սանկտ Պետերբուրգում Нyundai-ի ավտոսրահում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում `է ՌԻԱ նովոստին: Տեղեկատվությունը հաստատել է «Ռոլֆ» ընկերությունը, որին պատկանում է ավտոսրահը: Ընկերությունից հայտնել են, որ ավտոսրահից մարդկանց տարհանել են, իրականացվում են հակահրդեհային աշխատանքներ: Հրդեհի պատճառները պարզվում են: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հրդեհն ընդգրկել է 500 քառակուսի մետր տարածք:
