Ցայգ ՀԸ-ն դատի է տվել Շանթ ՀԸ-ին
Գյումրիում հեռարձակվող «Ցայգ» ՀԸ-ն դատի է տվել «Շանթ» ՀԸ-ին: Այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում կայացել է «Ցայգ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «Շանթ» ՍՊԸ Գյումրու գրասենյակի: «Ցայգ»-ի ներկայացուցիչը նշում է, որ «Շանթ»-ը Գյումրիում իրականացնում է մի այնպիսի գործունեություն, որը լիցենզիայով իրավունք ունի միայն «Ցայգ»-ը: «Շանթ»-ը լինելով համապետական հեռուստաընկերություն, Շիրակի մարզում հեռուսաարտադրանք է հեռարձակում, այդ թվում՝ գովազդներ, որը տարբերվում է գլխամասային գրասենյակի հեռուսաարտադրանքից: Դատական հաջորդ նիստը հունիսի 5-ին է:
