Մահացել է հայտնի հրազենի կոնստրուկտոր Վիկտոր Կալաշնիկովը
Ռուսաստանի Իժեւսկ քաղաքում մարտի 27-ին մահացել է հրաձգային զենքի խորհրդային կոնստրուկտոր Վիկտոր Կալաշնիկովը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մահացել հրաձգային զենքի խորհրդային եւ ռուսական կոնստրուկտոր, «Կալաշնիկով» կոնցեռնի ինժեներ-կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, հրաձգային զենքի ականավոր կոնստրուկտոր Միխայիլ Տիմոֆեեւիչ Կալաշնիկովի որդին՝ Վիկտոր Միխայիլովիչ Կալաշնիկովը: Վիկտոր Կալաշնիկովը ծնվել է 1942 թվականի հուլիսի 16-ին, մեծ ավանդ է ունեցել հայրենական զինագործության զարգացման գործում։ Կալաշնիկովի ինքնաձիգի յուրացման ժամանակ բազմաթիվ հետազոտություններ է կատարել, վերհանել մի շատ գործոններ, որոնք ազդում են զենքի դիմացկունության, անխափանության և երկարակեցության վրա, մշակել է մի շարք դետալներ։
