Աշակերտիս իրավունք չունե՞մ ասելու` անասուն. Սոս Պետրոսյանը` տարածված տեսանյութի և դրա պատվիրատուի մասին
«Դա եղել է 15 տարի առաջ: Ես տեղյակ չեմ եղել, հարցազրույցը հավաքել են, մոնտաժ են արել, բայց դա եղել է 15 տարի առաջ: Նրանք ոչ թե իմ աշխատողներն էին, այլ` իմ ուսանողները: Ես իմ աշակերտին իրավունք չունե՞մ ասելու` անասուն: Ինչի անասուն, որովհետև խանգարում էին»,- այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը` անդրադառնալով երեկվանից համացանցում լայն տարածում գտած արխիվային տեսանյութին, որում ինքը կոպտում է, վիրավորում ուսանողներին, ովքեր իրենց փորձի ժամանակ աղմկում են ու խանգարում Սոս Պետրոսյանին, ով այդ պահին հարցազրույց է տալիս:
