Ոստիկանությունը հայտնաբերել է «Երրորդմասցի Սահակ» մականվամբ քրեական հեղինակությանը
Այսօր՝ մարտի 28-ին, ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Երևանում ապօրինի զենք կրելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել մի քաղաքացու։ SHAMSHYAN.com-ի տեղեկություննրով՝ այդ քաղաքացին 50-ամյա Սահակ Վարդանյանն է, ում մոտ հայտնաբերվել է Մակարով տեսակի ատրճանակ, ինչպես նաև փամփշտակալներ լիցքավորված։ Փաստի առթիվ ոստիկանութունում նյութեր են նախապատրաստվում։
