Ռոհանին ժամանել է Բաքու
Իրանական IRNA լրատվական գործակալությանփոխանցմամբ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր ժամանել է Ադրբեջան: Իրանի նախագահին ուղեկցում են դիվանագետներ եւ տնտեսական պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը եւ նավթի նախարար Բիջան Զանգենեհը: Հինգշաբթի առավոտյան նա կմասնակցի Իրան-Ադրբեջան տնտեսական համաժողովին, որի ընթացքում կքննարկվեն երկու երկրների հանրային եւ մասնավոր հատվածի միջեւ տնտեսական հարաբերությունները:
