Տղան, որին Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի ժամանակ հայրը դուրս է նետել պատուհանից, հրաշքով ողջ է մնացել
11-ամյա տղան, ով Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի ժամանակ դուրս է նետվել պատուհանից, կոմայից դուրս է եկել։ Հրդեհի օրը սոցկայքերում տեսագրություն տարածվեց, թե ինչպես է դեռահասը դուրս նետվում երրորդ հարկից՝ կրակից փրկվելով։ Տուժածը բազմաթիվ կոտրվածքներ է ստացել։ Նա արհեստական կոմայի մեջ է եղել։ Այսօր հայտնի է դարձել, որ տղան գիտակցության է եկել։
