Կեմերովոյի հրդեհն ահաբեկչությու՞ն է. տեսանյութ
Ռուսաստանյան բլոգերները հրապարակել են տեսանյութ, որից դուրս է բերվել մի քանի րոպեանոց հատված, որտեղ երեւում է ինչպես է մի երիտասարդ նայում շուրջբոլորը, մոտենում մանկական խաղասենյակին՝ բատուտների հատվածից, ինչ-որ իր հանում պայուսակից, նետում այդ ուղղությամբ, այնուհետ հեռանում, մի քանի վայրկյան անց նույն տեղում պայթյուն է հնչում, այնուհետ՝ բռնկվում է հրդեհը: Թե որքանով է այս վարկածը մոտ իրականությանը, պարզ չէ:
