Կեմերովոյում հրդեհի հետևանքով անհետ կորած և զոհված անձանց ցանկը
Կեմերովոյի քաղաքապետարանը հրապարակել է «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով անհետ կորած և զոհված անձանց ցանկը։ Ինչպես հայտնում է lenta.ru-ն, անհետ կորած է համարվում 38 մարդ, այդ թվում՝ 26 երեխա: Զոհերից 25-ի ինքնությունն է ճշտվել:
