Առեւտրի կենտրոնը հրդեհել են. «Զիմնյայա վիշնյա»-ի գլխավոր տնօրեն
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի գլխավոր տնօրեն Նադեժդա Սուդդենոկը ցուցմունք է տվել՝ հրդեհի գործով հարուցված քրեական գործի շրջանակներում: Նա չի ընդունել իր մեղքը կատարվածում, փոխանցում է Lenta-ն: Գլխավոր տնօրենը համոզված է, որ առևտրի կենտրենը դիտավորյալ հրդեհել են: «Կինոսրահների դռներն առեւտրի կենտրոնում երբեք չեն փակվել, ես ինքս եմ շրջայցեր կատարում, ինքս եմ հավաքում տարածքը: Աշխատակիցը, որին ես հարցրել եմ, ասել է, որ պայթյուն է լսել մանկական գոտուց ու տեսել է կրակի սյունը, խաղային ատրակցիոնները չէին կարող այդպես բռնկվել, սա դիտավորյալ այրում է եղել»,-եզրափակել է գլխավոր տնօրենը: Նադեժդա Սուդդենուկին կալանավորել են:
