Քիչ առաջ դիմակավորված ոստիկանները երիտասարդների են բերման ենթարկել. ինչ էին անում նրանք հյուրանոցում (տեսանյութ)
Քիչ առաջ Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Գոլդ» հյուրանոցային համալիրից երիտասարդների են բերման ենթարկել: Ինչպես հայտնում էArmlur.am-ը, Դիմակավորված և զինված ոստիկանները մտնելով հյուրանոցային համալիր, այնտեղից մի քանի քաղաքացիների են բերման ենթարկել: Հյուրանոցից մեզ հաստատեցին բերման ենթարկելու փաստը, սակայն այլ մանրամասներ հրաժարվեցին հայտնել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ կոնկրետ գործի շրջանակներում վերոնշյալ վայրից կան բերման ենթարկվածներ, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:
