Ո՞վ կլինի Դեդ Հասանի ու Շաքրո Մոլոդոյի հետնորդը (լուսանկար)
Հետխորհրդային տարածքում հանցագործ աշխարհի առաջնորդի ամենահավանական թեկնածուն «օրենքով գող» Օլեգ Շիշկանովն է, որն ավելի հայտնի է «Շիշկան» մականունով։ Այս մասին հայտնում է «Փրամ Քրայմ» պարբերականը։
Աղբյուրի տվյալների համաձայն` Շիշկանովի «թագադրման» գործընթացը կսկսվի այն ժամանակ, երբ ընթերցվի Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) դատավճիռը։ Մոսկվայի Նիկուլինյան դատարանն այսօր նրան մեղավոր է ճանաչել շորթման գործով։ Դատավճիռը կընթերցվի մի քանի օրվա ընթացքում։
