Կեմերովոյի փոխմարզպետը չիմանալով մեղադրել է ամբողջ ընտանիքը կորցրած տղամարդուն «դժբախտության հաշվին փիար անելու» համար (տեսանյութ)
ՌԴ Կեմերովոյի մարզպետի տեղակալ Սերգեյ Ցիվիլևը տղամարդուն, որը «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով կորցրել է իր ամբողջ ընտանիքը, մեղադրել է «դժբախտության հաշվին PR» անելու համար: Այս մասին գրում է Deita.ru-ն:Իգոր Վոստրիկովը Կեմերովոյի ողբերգական հրդեհի ժամանակ կորցրել է երեք երեխաներին, կնոջը եւ քրոջը: Նա չի հավատում, որ զոհվել է ընդամենը 64 հոգի և մասնակցում է ցույցերին, ղեկավարում այն։ «Ի՞նչ դժբախտություն: Ընտանիքս է մահացել. քույրս՝ Ալյոնան, կինս՝ Ելենան, երեք երեխաներս՝ յոթ, հինգ ու երկու տարեկան», - ասել է տղամարդը:
