«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը մեղավոր է ճանաչվել
Մոսկվայի Նիկուլինսկի դատարանը մեղավոր է ճանաչել «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին՝ Զախարի Կալաշովին, 8 մլն ռուբլու շորթման մեղադրանքում: Քննության վարկածով՝ Շաքրո Մոլոդոյը գումարը շորթել է մոսկովյան «Elements» ռեստորանի սեփականատիրոջից: Այդ մասին գրում է «Life.ru»-ն: Կալաշովը հերքում է շորթումներ կազմակերպելու ու «օբշչակ» պահելու մեղադրանքը:
