Ռուսաստանում երկու հայ երիտասարդ է մահացել
Մարտի 26-ին‚ Սարատովի մարզի Դերգաչևսկի շրջանի Էնգելս-Էրշով-Օզինկի ավտոճանապարհի 223 կմ-ում Վազ -2110 և Կամազը բախվել են: Այս մասին հաղորդում է Rusarminfo.ru-ն: Ավտովթարի հետևանքով մահացել են 1991թ. ծնված Արմեն Ղազարյանն ու 1990թ. ծնված Սերյոժա Հարությունյանը:
