Մաֆիան ընտրել է իր նոր՝ «N1 օրենքով գողին»
Ռուսաստանում «օրենքով գողերն» ավարտել են քննարկումները, թե ով է դառնալու մաֆիայի նոր առաջնորդը:Բանն այն է,որ պաշտոնապես կձևակերպվի ներկայիս առաջնորդի՝ Զաքարիա Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) երկարատև բացակայությունը։ Ըստ նախնական տվյալների՝այդ տեղը կզբաղեցնի օրենքով գող Օլեգ Շիշկանովը (Շիշկանը)։
«Օբշչակի» համար միջոցներ են հավաքելու նաև Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրեսը) և Մերաբ Գոգիան (Մելիան)։
Կալաշովի դատավճիռը հրապարակվելու է մարտի 27-ին։ Դրանից հետո Շաքրոյի երկարատև «գործուղումը» պաշտոնապես կձևակերպվի, հենց այդ ժամանակ էլ կգա «ռուսական մաֆիայի նոր առաջնորդի» «թագադրման» ժամանակը։

