Ինչ է պատմում Մելանյա Թրամփը իր և ԱՄՆ նախագահի ամուսնալուծության մասին
Մելանյա Թրամփը իր բլոգում հերքել է Դոնալդ Թրամփից ամուսնալուծության մասին լուրերը։ Ամուսնալուծության մասին արևմտյան լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի կապակցությամբ Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Մելանյան հետևել է ամուսնու օրինակին՝ նշելով, որ իրենց հարաբերություններում ամեն ինչ լավ է։ Նա ամուսնու հետ լուսանկար է հրապարակել։ ԱՄՆ նախագահի համար Մելանիայի հետ ամուսնությունը թվով երրորդն է։ Մելանյա Թրամփի հետ ԱՄՆ նախագահն ամուսնացել է 2004-ին։
