Պուտինն ու «սառը պատերազմը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ստեղծել նոր աշխարհակարգ, նման կարծիք է հայտնել Die Zeit պարբերականի մեկնաբան Միխաել Թումանը: Սիրիայում միջազգային տերությունները փորձում են հրադադար հաստատել։ Դա չի նշանակում, որ մարտերը կավարտվեն․ դրանք կշարունակվեն Հալեպից հյուսիս, Լաթաքիայից արևմուտք և հարավ։ Բայց Ռուսաստանի և Ամերիկայի համաձայնությունը կանխում է ռուսական օդուժի օգնությամբ նախագահ Բաշար ալ-Ասադի բանակի լայնածավալ գրոհը, ինչը որոշակի նվաճում է և շունչ քաշելու հնարավորություն Ասադի դեմ պայքարող ընդդիմադիր ջոկատների համար։ Այստեղ հարց է ծագում` ինչո՞ւ է Վլադիմիր Պուտինը կեսճանապարհին կանգ առնում։ Պատասխանը, ըստ Թումանի, շատ պարզ է` «Պուտինը միջամտել է Սիրիայի հարցին ոչ թե Հալեպի մի քանի ավերված արվարձան գրավելու, այլ աշխարհում նոր կարգ հաստատելու նպատակով»։ Die Zeit-ի վերլուծաբանը վկայակոչում է ռազմական հարցերով ռուսաստանցի անկախ փորձագետ Ալեքսանդր Գոլցին, ով ասել է, թե այս պահին Սիրիայի իրավիճակը շատ բարենպաստ է Պուտինի համար։ «Գերտերությունները փորձում են իրենց շահերն ապահովել խամաճիկային ուժերի օգնությամբ։ Մոսկվայի համար դա նախագահ Ասադն է, Վաշինգտոնի համար` «չափավոր ընդդիմությունը»։ Պայքարի ավարտը դժվար է արագ գուշակել, քանի որ կա հակամարտող ևս մեկ կողմ` «Իսլամական պետություն»-ը»,- ասել է Գոլցը։ Ուստի, նրա կարծիքով, երկու գերտերությունները պետք է միմյանց հետ պայմանավորվեն, թե ինչպես լուծել Սիրիայի հարցը։ Պուտինի ցանկությունն է, որ աշխարհում վերականգնվի 1947-1990թթ. կացությունը։ Այս տարի Մյունխենում ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նկատել է տվել, թե Արևմուտքի և ՌԴ-ի միջև «սառը պատերազմի» վիճակ է։ Ովքեր դրանում միայն վտանգ են տեսել, չեն հասկացել, թե ինչ է ցանկանում ասել վարչապետը` խոսքը ցանկալիի մասին է։ Հենց Ռուսաստանն է ուզում, որ հաստատվի այդ հարաբերակցությունը` «երկու գերտերություն, համաշխարհային միջուկային պատերազմի սպառնալիք, վերահսկվող հակամարտություններ, այդ ամենից բխող համաձայնություն և լիակատար հանգստություն»։ Նոր աշխարհակարգի այդպիսի բանաձևը տեղ է գտել անցյալ տարվա աշնանը ՄԱԿ-ում Պուտինի արտասանած ելույթում, երբ Կրեմլի ղեկավարը խոսել է 1945թ. Յալթայի խորհրդաժողովի մասին, որի մասնակիցները` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Խորհրդային Միությունը պայմանավորվել են հետպատերազմյան Եվրոպայի դրության մասին։ Սիրիայի վերաբերյալ «Յալթայի սկզբունքը» կիրառելու համար ԱՄՆ-ն և ՌԴ-ն պետք է զսպեն իրենց խամաճիկներին և պարզեն, թե որքանով են դրանք վերահսկելի։ Եթե ստացվի, Մերձավոր Արևելքը կբաժանվի ազդեցության գոտիների, ապա նույնը կլինի Արևելյան Եվրոպայում։ Եվ աշխարհի կդառնա «շատ պարզ ու հասկանալի»։ «Յալթա-2»-ը հնարավոր է, եթե Ամերիկան անտարբերություն դրսևորի և նահանջի դիվանագիտության ասպարեզում։ «Դժվար թե դա ընդունելի լինի Հիլարի Քլինթոնի համար, մինչդեռ Դոնալդ Թրամփի հարցում այդպիսի համոզվածություն չունեմ»,- նշել է Die Zeit-ի մեկնաբան Միխաել Թումանը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ն փետրվարի 23-ին հայտարարեցին, որ Սիրիայում հակամարտությունը փետրվարի 27-ից դադարեցնելու ծրագրի համաձայնեցման մասին, որ հակամարտության մեջ ներքաշված բոլոր մնացած կողմերը պետք է ԱՄՆ-ի և ՌԴ- զինվորական ներկայացուցիչներին պաշտոնապես տեղեկացնեն իրենց համաձայնության մասին։ Սպիտակ տունը հայտարարել էր, որ համաձայնությունը դժվար կլինի իրագործել, «սակայն այն ընձեռում է հարցը լուծելու հնարավորության, և ԱՄՆ-ն կփորձի ամեն ինչ անել դրական արդյունքի համար»։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը «երկար սպասված հույսի ազդակ» էր անվանել երեկվա համաձայնությունը և բոլոր կողմերին հորդորել է այն անշեղորեն կատարել։ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան գովեստով է խոսել համաձայնության մասին. «Մեզ շատ ոգևորում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համաձայնության փաստը, հիմա անհրաժեշտ է այն կյանքի կոչել»։ Սակայն այսօր ոչ միայն չի պահպանվում համաձայնությունը, այլև հակամարտության մեջ ներքաշված ու շահեր ունեցող բոլոր կողմերը միմյանց մեղադրում են սիրաիական ճգնաժամի սահմաններից դուրս այլ «մեղքերի» մեջ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգը երեկ հայտարարել է, թե Ռուսաստանը տարբեր միջոցների է դիմում՝ դաշինքը պառակտելու համար: Սթոլթենբերգի գնահատականով՝ Մոսկվայի նման ջանքերը հաջողություն չեն ունենում, քանի որ ՆԱՏՕ-ին հաջողվել է իր ռազմական քաղաքականությունն ադապտացնել այդ պայմաններին: Իսկ ՆԱՏՕ-ի անդամները «ամրապնդել են իրենց միասնականությունը»: Սթոլթենբերգը ասել է նաև, որ Ռուսաստանը փորձում է վախեցնել իր հարևաններին: Նա չի թաքցրել, որ ՆԱՏՕ-ն անհանգստացած է Սիրիայում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմամբ: Դրան ի պատասխան ՆԱՏՕ-ն էլ ստիպված է իր ռազմական ներկայությունն ավելացնել Թուրքիայում և Միջերկրական ծովի արևելյան մասում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am