Գիշերը Պուտինը ժամանել է Կեմերովո
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գիշերը ժամանել է Կեմերովո, ծաղիկներ է խոնարհել առեւտրի կենտրոնի մոտ, Սիբիրյան ֆեդերալ օկրուգի ղեկավար Սերգեյ Մենայլոյի հետ ուսումնասիրել այրված շինությունը, փոխանցում է Gazeta-ն: Հիշեցնենք,որ «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով 6 տասնյակից ավելի մարդ զոհվեց, մեծ մասամբ՝ երեխաներ, դեռեւս 19 անհետ կորած կա, հիվանդանոցներում 80 մարդ է բուժում ստանում:
ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքները, ամենայն հավանականությամբ, ավարտին կհասցվեն մինչեւ օրվա վերջ:

