Հին սովետական մեթոդներով. 21-րդ դարում ողբերգությունը փորձում էին թաքցնել

Հայկական ժամանակը գրում է. Կիրակի երեկոյան Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» անունը կրող առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհը տասնյակ մարդկանց կյանք է խլել, որոնց մեծ մասը երեխաներ են: Ողբերգության մասշտաբը շատ մեծ է, եւ բազմաթիվ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ ցավակցություն էին հղում ՌԴ-ի իշխանություններին: Հրդեհը եւ դրան հետեւած իրադարձությունները քննարկվում են մի քանի այլ տեսանկյուններից նաեւ: Նախ՝ այն, որ առեւտրի կենտրոնը տեխնիկապես բոլորովին չի համապատասխանել անվտանգության չափանիշներին, հրդեհը սկսվելուց հետո չի հնչել համապատասխան ազդանշան: Էվակուացիան պատշաճ ձեւով չի իրականացվել, կենտրոնի անվտանգության ծառայության աշխատակիցները չեն իմացել, թե ինչ պետք է անեն, մարդկանց ուր ուղղորդեն, կենտրոնի ներքին հարդարման նյութերը եղել են դյուրավառ ե՛ւ այլն, ե՛ւ այսպես շարունակ: Սա, իհարկե, ողբերգության, պատկերավոր ասած՝ տեխնիկական մասն է, եւ դրա համար մարդիկ են ձերբակալվել ու դեռ կձերբակալվեն: Բայց սա դեռ ամենը չէ: Հրդեհից հետո ժամեր շարունակ ռուսական իշխանությունները փորձել են կոծկել ողբերգության մասշտաբները: Առաջին ժամերին հաղորդվում էր 5-6 զոհվածների մասին: Ռուսաստանի կենտրոնական հեռուստաալիքները բավական երկար ժամանակ ընդհանրապես տեղեկություններ չէին հաղորդում: Նրանցից որեւէ մեկն այդպես էլ ուղիղ եթեր չհեռարձակեց դեպի վայրից: Միայն ժամեր անց, երբ ինտերնետային կայքերը եւ բլոգերները ահազանգեցին իրական մասշտաբների մասին, կենտրոնական ԶԼՄ-ները սկսեցին զոհվածների թվի մասին ճշմարտությանն ավելի մոտ տեղեկություններ հայտնել: Ռուսական «Էխո Մոսկվի» պարբերականը, ինչպես նաեւ բազմաթիվ ականատեսներ հրապարակայնորեն հայտարարեցին այն մասին, որ հրդեհից անմիջապես հետո տեղում աշխատող իրավապահները սկսել են հավաքել ականատեսների հեռախոսները, որպեսզի վերջիններս չկարողանան այդ սարսափելի կադրերը հեռարձակել համացանցում: «Էխո Մոսկվի»-ն հայտնում է նաեւ, որ ոստիկանությունն ականատեսներից պահանջել են ստորագրություն տալ տեղեկություններ չհրապարակելու մասին: Մանրամասն՝ armtimes.com-ում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am