«Սնխչի Հարութը» հիմա էլ հին գործը չի թողել

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված ռեյտինգային թեկնածուներից է Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչի Հարութը։ Նա, պարզվում է, պատգամավորական աշխատանքին զուգահեռ շարունակում է զբաղվել նաեւ սնխչությամբ։ «Դա սնխչի չի, եթե դուք իմ ամբողջ ռեպերտուարին ծանոթանաք, կտեսնեք, թե ինչեր եմ անում, աստված չանի՝ ես ձեզ պետք գամ»,- ասել է նա՝ շեշտելով, որ մարդկանց օգնելուց գերագույն հաճույք է ստանում։ «Ես դրանով եմ ապրում, ամեն օր իմ դռան առաջ եկեք տեսեք ինչ է կատարվում։ Ամեն օր ժամը գիշերվա 2-ին իմ պատուհանն են խփում, ասում են՝ Հարութ ջան, մի հատ բալիկ ենք բերել, թեւը հոդախախտ է, ասեմ՝ չէ, ես պատգամավոր եմ, գնա՞։ 10 վայրկյանի գործ ա։ 30 տարի է՝ ես էդ գործն եմ արել, ու թող մեկն ասի, որ Հարութին 10 կոպեկ փող եմ տվել։ Ես մեծ գումարներ չեմ աշխատում ու միլիոնատեր չեմ, բայց, ազնվությամբ, հաճույք եմ ստանում, երբ մարդուն կամ իր բալիկին օգնում եմ»։ Անկուսակցական պատգամավորը չի շտապում կուսակցական դառնալ, ինքն ապրում է, իր խոսքով, ոչ միայն նժդեհական, այլեւ «համամարդկային» գաղափարներով․

«Դա մարդուն օգնելն է»։ Ի՞նչ է պատրաստվում պատգամավորն անել իր ընտրատարածքի մարդկանց համար, ի՞նչ խնդիրներ կան, ի՞նչ նախաձեռնություններով է հանդես գալու։ «Շատ մոտ ապագայում Էրեբունի-Երեւանի 2800-ամյակն ենք նշելու, տա Աստված՝ մեր ուզած ձեւով նշենք»։ Դո՞ւք եք նախաձեռնել։ «Ի՞նչ նկատի ունեք «նախաձեռնել» ասելով, ուզում եք քե՞ֆ անենք, եթե այգի են կառուցելու, բնականաբար, մասնակցելու ենք, բացմանը ներկա լինեմ, ժողովրդի հետ պիտի շփվեմ։ Ամենօրյա է իմ շփումը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Իրանը սպառնացել է ԱՄԷ-ին «ջախջախիչ պատասխանով» ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին. Pastinfo Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի մասին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ապօրինի գերեվարվածների համար պատարագ կմատուցվի Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ Իրանի հետ փոխադարձ համաձայնության ենք եկել․ Թրամփ Իրեն ՀՀ-ում տանը զգացող թուրք պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը․ Աբրահամյան «Դուք Ձեր հացը ցամաք կերաք, համբերեք». Փաշինյանը մայրուղի է հանել թիմակիցներին. «Իրավունք» ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am