Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է եւ մեղադրում

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նախօրեին խոսելով ինստիտուցիոնալ կուսակցության ստեղծման խնդրի մասին, հայտարարել է, որ ոչ փակուղային մեկ ճանապարհ կա Հայաստանում՝ ռեսուրսների սղության պայմաններում, գնալ, գտնել որեւէ հովանավոր ՀՀԿ-ում եւ կարիերային աճ ապահովել: Փաշինյանի ակնարկը բավականին բազմիմաստ է եւ կարող է ուղղված լինել ընմդհուպ «Ելք» դաշինքի իր դաշնակիցներին, գուցե դե ֆակտո արդեն նախկին դաշնակիցներին, որոնք նրա հետ չեն գնում հրապարակ: Խոշոր հաշվով, հրապարակ չգնալու այլընտրանքը պետք է լինի ինստիտուցիոնալ ընդդիմություն ձեւավորելու խնդիրը կամ ճանապարային քարտեզը, այլապես հայաստանյան ոչ դասական, ոչ սահմանադրական-քաղաքագիտական քաղաքականության մեջ այլ նպատակ չի կարող լինել՝ կամ հրապարակի միջոցով ճնշման փորձ, կամ ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորման երկարատեւ ու իսկապես բավականին բարդ գործընթաց, որը կպահանջի բավականին ճկունություն, համբերություն, մարտավարական բազմազանություն եւ իհարկե ռեսուրսներ:

Այդ իմաստով, Փաշինյանի հայտարարությունը ուղղակի, թե անուղղակի մեղադրանք է իր դաշնակիցների հասցեին, որ նրանք փաստորեն ընտրում են ՀՀԿ-ում որեւէ հովանավոր գտնելու տարբերակը, եթե իր հետ չեն գնում հրապարակ: Միեւնույն ժամանակ, Փաշինյանն այդ իմաստով փաստորեն հրապարակավ հրաժարվում է ինստիտուցիոնալ ընդդիմության իր գաղափարից, որով նա սկսել էր քաղաքացիական պայմանագրի ձեւավորումը, որը ըստ էության, նրա այսպես ասած՝ «ֆիշկան» էր Հայ ազգային կոնգրեսից դուրս գալուց հետո:

Առնվազն հարց է առաջանում, երբ խոսում էր ինստիտուցիոնալ ընդդիմության մասին, Փաշինյանն այն ժամանակ չէ՞ր պատկերացնում, որ դա կամ փակուղի է տանելու, կամ տանելու է ՀՀԿ-ից որեւէ մեկի դուռը, Փաշինյանն ընթացքո՞ւմ եկավ այդ պատկերացման, թե՞ ինստիտուցիոնալ ընդդիմության մասին հայտարարությունները նրա համար ունեին այն ժամանակ զուտ մարտավարական, իրավիճակային քարոզչական նպատակ եւ ամենեւին ռազմավարական խորքային ուսումնասիրության կամ դիտարկման արդյունք չէին: Ներկայումս հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը ունի ինստիտուցիոնալ ընդդիմության իր տարբերակի մասին հարցերին պատասխանելու կարիք եւ անհրաժեշտություն, որովհետեւ նրան հարցնում են, թե ինչո՞ւ հրապարակ, եւ ոչ թե ինստիտուցիոնալ ճանապարհ: Փաստացի, Փաշինյանը բացատրում է, որ ինստիտուցիոնալ ճանապարհը փակուղի է: Մինչդեռ, ՀԱԿ-ից հետո իր քաղաքական այսպես ասած ինքնուրույն գործունեության մեկնարկին նա փաստացի բացատրում էր, որ փակուղի է հրապարակային-հանրահավաքային պայքարը, եւ ընդ որում նա բացատրում էր մեղմ ասած՝ ոչ պակաս համոզիչ: Այստեղ խնդիրը հանգում է արդեն ոչ թե զուտ Փաշինյան քաղաքական գործչի գործունեությանը, այլ հայաստանյան քաղաքականության բնույթին, քանի որ այն իրավիճակում, որում տվյալ դեպքում հայտնվել է ՔՊ առաջնորդը, խոշոր հաշվով, տարբեր կերպ եւ առիթներով հայտնվել են դե ֆակտո բոլոր քաղաքական ուժերի առաջնորդները, որ եղել են նրանից առաջ կամ նրա կողքին, ընդ որում անկախ նրանից՝ հրապարակո՞ւմ են, տա՞նը, թե՞ խորհրդարանի դահլիճում: Իսկ գլխավոր, առանցքային խնդիրն այստեղ այն է, որ գործողությունների հիմքում որեւէ մեկի դեպքում չի եղել գաղափարական պլաստը եւ դրա վրա կառուցված քաղաքական օրակարգը, այսինքն՝ քաղաքական սուբյեկտությունը չի ունեցել իրապես քաղաքական ողնաշար, այլ կրել է առավելապես ցուցանակային բնույթ: Ավելին, այդ իմաստով իշխանության սուբյեկտությունը եղել է ավելի նվազ ցուցանակային, որովհետեւ զուտ կարգավիճակից ելնելով իշխանությունը պարտավորված է եղել առնվազն զուգահեռ կրել քաղաքական օրակարգ, իսկ ընդդիմությունները Հայաստանում հնարամտորեն փորձել են խուսափել դրանից՝ չունենալով գոնե կարգավիճակային պարտադրվածություն, դե յուրե իմաստով իհարկե: Որովհետեւ դե ֆակտո նույն պարտադրվածությունը պետք է լինի ընդդիմության դեպքում, եւ այդ պարագայում կարիք չէր լինի սեզոնային բացատրությունների, եւ ընդդիմությունները հաջորդաբար չէին հայտնվի փակուղում, դրանով իսկ ինքնաբերաբար օգնելով իշխանությանը միշտ խուսափել փակուղիներից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 68 անգամ
Լրահոս
ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am