Դավադրություն. գուցե «ֆորս-մաժորի» անունը Կարեն Կարապետյան է

«Ժամանակ» թերթը գրում է. «Նույնիսկ կես տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ իշխանության ձեւավորման ապրիլյան համատեքստն այսքան անցնցում, առանց ինտրիգների է անցնելու: Այս շաբաթվա սկզբում Սերժ Սարգսյանի համառոտ հարցազրույցը վերացրեց ինտրիգի վերջին պատրանքը` գրեթե բոլորի համար տեսանելի դարձնելով Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարը: Այդ հայտարարությունը` մի կողմից, կոնսոլիդացրեց իշխանությունը, մյուս կողմից` ակումլյացրեց այն ուժերի գործունեությունը, որոնք հրապարակում են կամ հրապարակ են վերադառնում Սերժ Սարգսյանին հեռացնելու պահանջով: Իհարկե, իրական քաղաքականության ռեժիմում չկա որեւէ նախադրյալ, որը գոնե տեսականորեն հաջողություն կարող է խոստանալ փողոցային պայքարի ջատագովներին: Չկա որեւէ քաղաքական փաստարկ, որ այս պահին կարող է բերվել` Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու համար: Սերժ Սարգսյանի հեռացումը պահանջող ուժերը` օրակարգի անհամարժեքությունից բացի, տակտիկական մի քանի սխալ են թույլ տվել` կրկնելով նախորդ ընդդիմադիրների ավանդական դարձած սխալները: Օրինակ` ինչքանո՞վ է նպատակահարմար քաղաքական եւ կազմակերպչական սահմանափակ ռեսուրսների փոշիացումը փոքր, ինչ-որ իմաստով քաոտիկ եւ անօրակարգ ակցիաների վրա, եթե դրանք չեն գեներացնում մագիստրալ քաղաքական գործընթացը կամ ի՞նչ իմաստ ունի ապրիլի 9-16-ի` իշխանության յոթնօրյա վակուումի մասին անընդհատ հիշեցումները, եթե ընդդիմությունն իսկապես մտածում է, թե յոթնօրյա հանրահավաքները բավարար են` կորպորատիվ շահերի առանցքով գործող բավականին արդյունավետ համակարգը կազմաքանդելու համար: Եթե այդ խորհրդավոր յոթ օրը ընդդիմության պայմանական զենքն է, ապա ո՞րն է դրա տեղն անընդհատ մրցակցին հուշելու իմաստը: Մյուս կողմից` բնավ այնպես չէ, որ Սերժ Սարգսյանի նոր իշխանությունը կայանում է ազգային համերաշխության մթնոլորտում, եւ հասարակությունը, մեղմ ասած, օրհնում է այն օրը, երբ Սերժ Սարգսյանը կստանձնի վարչապետությունը: Քարոզչական այդ բլեֆին չեն հավատում անգամ ՀՀԿ գրասենյակում: Մեր հասարակությունն ունի դժգոհության, նույնիսկ ընդվզման քողարկված, լատենտ բավականին մեծ պոտենցիալ` նույնիսկ անկախ խորհրդարանական ընտրությունների ժամանակ անցած տարի ներդրված «10000 դրամանոց» կոնսենսուսից եւ այն հանգամանքից, որ այս պահին տեսանելի չեն քաղաքական ներկայիս ստատուս-քվոն փոխելու հնարավորություններ: Իրավիճակը հակասական ու բազմաշերտ է, ինչը զարգացումների հիպոթետիկ, նույնիսկ դավադրական տեսություններ առաջ քաշելու հնարավորություն է ստեղծում: Օրինակ` բոլորն ուղղակի կամ անուղղակի անդրադառնում են վարչապետության խնդրին` բացի Կարեն Կարապետյանից, ով այդ պաշտոնը հիմա զբաղեցնում է եւ, համենայն դեպս, մի քանի անգամ երկչոտ ակնարկել է, որ պատրաստ է իր պաշտոնում մնալ նաեւ ապրիլից հետո: Մինչ բոլորը նախապատրաստվում են Սերժ Սարգսյանի նոր «ինագուրացիային»` Կարեն Կարապետյանը անխռով հետեւում է վարչապետական իր օրակարգին, Գեղարքունիքի մարզում խոսում է աղբահանությունից ու ցանկապատերից եւ որեւէ կերպ չի արձագանքում Սերժ Սարգսյանի հայտարարությանը կամ չի խոսում իր հավակնությունների մասին: Իհարկե, պրագմատիզմը հուշում է, որ Կարեն Կարապետյանը հաշտվել է իր ապագա կարգավիճակին` առաջին փոխվարչապետի պաշտոնին, մանավանդ, որ այն` նույնիսկ սահմանադրական կոնտեքստից դուրս, նախապատրաստվում է հենց Կարապետյանի համար: Իհարկե, կա նաեւ հենց Կարապետյանի հետ կապված մեկ այլ նախադեպ, երբ նա 2011-ին Երեւանի քաղաքապետի պատվաբեր պաշտոնը լքեց` «Գազպրոմում» ավելի գայթակղիչ առաջարկ ստանալուց հետո եւ հեռացավ Մոսկվա: Հիմա այս տարբերակը գրեթե բացառվում է, որովհետեւ Կարապետյանին Մոսկվայում, մեղմ ասած, որեւէ մեկը չի սպասում: Սակայն քննարկենք այլ` հիպոթետիկ, գուցե դավադրական վարկած: Գուցե ապրիլի 9-ից 17-ը ընդդիմության խոստացած «ֆորս-մաժորի» անունը հենց Կարեն Կարապետյան է, ով` իր շահերից ելնելով կամ ստվերային պայմանավորվածությունների հենքով, ապահովելու է ընդդիմության հանրահավաքների, ասենք, բազմամարդությունը: Նման տեսական հնարավորություն, իհարկե, կա, որովհետեւ Կարապետյանը վարչապետի պաշտոնը կարող է պահպանել միայն ընդդիմության օգնությամբ, նրա հաջողության շնորհիվ, մանավանդ, որ իշխանության վակուումի օրերին Կարեն Կարապետյանը շարունակելու է մնալ իշխանության մեջ` թեկուզեւ պաշտոնակատարի կարգավիճակով, իսկ նրա ռուսաստանյան տնտեսա-քաղաքական հովանավորի` Սամվել Կարապետյանի համար, իշխանության վակուումը նույնիսկ ձեռնտու է: Սակայն պետք չէ շատ ոգեւորվել, որովհետեւ այս վարկածը` դավադրական լինելուց զատ, շատ թույլ է: Նախ` Կարեն Կարապետյանը անցած մեկ ու կես տարվա ընթացքում լիդերության որեւէ որակ չի դրսեւորել եւ չկա որեւէ հիմք ենթադրելու, թե հիմա պատրաստ է «հեղափոխական» զարգացումների, մանավանդ, որ, ըստ էության, անմասն է նոր իշխանության կոնֆիգուրացիայի, այսպես կոչված, գծագրման գործընթացից: Մյուս կողմից` Սերժ Սարգսյանն ամբողջովին փակել է, այսպես կոչված, ռուսական դաշտը` մանեւրի որեւէ հնարավորություն չթողնելով Կարապետյանի եւ նրա մոսկովյան աջակիցների համար: Այլ խնդիր է, թե արդյո՞ք Կարեն Կարապետյանը պատրաստ կլինի 2018-ի ապրիլից հետո ստանձնել, օրինակ, նոր ընդդիմության լիդերությունը, մանավանդ, որ Մոսկվան քաղաքական համակարգի այդ սեգմենտում, ըստ էության, կորցրել է իր նախկին ազդեցությունը: Հայաստանում օբյեկտիվորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանության ներսում եւ դրանից դուրս բացակայում են այլընտրանքային օրակարգեր կամ դիմադրության կենտրոններ ձեւավորելու ռեսուրսները: Դա` մի կողմից, Հայաստանն այս փուլում հեռու է պահում ցնցումներից, մյուս կողմից` Հայաստանի քաղաքական համակարգը հասցնում է ստագնացիայի վիճակին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 37 անգամ
Լրահոս
ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am