Եվրոպայի 14 երկիր ռուս դիվանագետների կվտարի
14 եվրոպական երկիր հայտարարել են ռուս դիվանագետների վտարելու մասին: Ռուս դիվանագետների կվտարեն Ֆրանսիան, Լատվիան, Լիտվան, Գերմանիան, Չեխիան, Նիդերլանդները, Դանիան, Իտալիան, Լեհաստանը, Էստոնիան, Ֆինլանդիան, Ռումինիան, Խորվաթիան և Շվեդիան, հայտնում է Ռոյթերը: Տեղեկացնենք, որ վտարման պատճառը ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորումն է անգլիական Սոլսբերի քաղաքում: Լոնդոնը և դաշնակիցները դրանում մեղադրում են Մոսկվային:
