Լեհաստանից արտաքսում են Ռուսաստանի դիվանագետներին
Վաշինգտոնը որոշում է կայացրել ԱՄՆ-ից արտաքսել 60 ռուսաստանցի դիվանագետների, կապված Մեծ Բրիտանիայում ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ, փոխանցում է BBC-ն: Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն արտաքսում է ՌԴ դիվանագիտական առաքելությունների 48 աշխատակիցների և ՄԱԿ-ում առաքելության ևս 12 աշխատակցի: «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է արտաքսել ԱՄՆ-ից հետախուզության տասնյակ ռուս սպաների և փակել Սիեթլում ռուսական հյուպատոսությունը՝ մեր սուզանավերի բազային դրա մոտ լինելու պատճառով»,- ասել է պաշտոնյան լրագրողներին: Լեհաստանը ևս հայտնել է ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու որոշման մասին: Այս մասին հայտնել է Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեեւը, գրում է РИА Новости-ին: Ռուս դիվանագետների արտաքսման մասին են հայտարարել նաև Ֆրանսիան, Ուկրաինան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան, Նիդեռլանդները, Դանիան:
