Կեմերովոյի առևտրի կենտրոնում պահակն անջատել է հրդեհի տագնապի ազդանշանը
Կեմերովոյի «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում հրդեհի սկզբից անջատված է եղել հրդեհի տագնապի ազդանշանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն: «Որոշվում է պահակային խմբի աշխատակցի՝ 5-րդ կասկածյալի ձերբակալության մասին հարցը, ով հրդեհի մասին ազդանշան ստանալու ժամանակ անջատել է նախազգուշացման համակարգը»,- ասել է նա:
