Կեմերովոյի մարզում եռօրյա սուգ Է հայտարարվել
Կեմերովի շրջանի ղեկավարությունը «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի զոհերի հիշատակին եռօրյա սուգ են հայտարարել, հայտնում է РИА Новости-ն: «Նահանգապետ Աման Թուլուևը Կեմերովի շրջանում մարտի 27,28,29-ը սգո օր է հայտարարել», — ասվում է հաղորդագրության մեջ: Իջեցվելու են դրոշները, նաև չեղարկվելու մշակութային և ժամանցային բոլոր միջոցառումները: Ըստ վերջին տվյալների, զոհվել Է 64 մարդ: Հրշեջները բաց այրումը մարել են 1,5 հազար քառակուսի մետր տարածքում, սկսվել Է փլատակների հավաքումը: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել ու հարցաքննության Է ենթարկվել չորս մարդ, այդ թվում՝ այն հարկաբաժնի վարձակալը, որտեղ, ենթադրաբար, եղել Է բռնկման օջախը:
