Կեմերովոյում անհետ կորել է մի ամբողջ դասարան.դասղեկը փրկվել է
Արդեն տեղեկացրել ենք,որ ՌԴ-ի Կեմերովո քաղաքում առեւտրի տանը տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի : Առևտրի կենտրոնի տարածքում գտնված Տրեշեւսկի ավանի 5Ա դասարանի աշակերտներից վեցի մասին մինչ այժմ տեղեկություն չկա։Նրանք դասղեկի հետ միասին Կեմերովո էքսկուրսիայի էին գնացել։ Հրդեհի պահին երեխաները «Զիմնայա վիշնյա» առեւտրի կենտրոնի կինոդահլիճներից մեկում մուլտֆիլմ են դիտել։Նախնական տվյալներով, դասղեկին հաջողվել է փրկվել։ Նա չի գնացել մուլտֆիլմ դիտելու եւ որոշել է զբոսնել առեւտրի կենտրոնում։ Ժամը 17:00-ին երեխաներից մեկը զանգահարել է մորաքրոջը եւ հայտնել, որ շենքը այրվում է, իսկ իրենք չեն կարողանում դուրս գալ։
