Կեմերովոյի հրդեհի հետ կապված ձերբակալվածներ կան
Փրկարարները Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առեւտրական կենտրոնի կինոթատրոնի շրջանում հայտնաբերվել են եւս հինգ զոհվածների մարմիններ: Զոհվածների ընդհանուր թիվը 56 է, նրանցից առնվազն ինը երեխաներ են : 12 տուժածների տեղափոխել են հիվանդանոցներ, եւս 36 հոգու ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել: Շտաբում հայտնել են, որ այժմ փրկարարները որոնում են եւս 16 մարդու, որոնք կարող են գտնվել կինոսրահներում: Առեւտրի կենտրոնում հրդեհը մարված է, սկսվել է փլատակների հավաքումը:
Հրդեհի փաստով հարուցված քրեական գործով ձերբակալվել է չորս մարդ, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը եւ այն հարկաբաժնի վարձակալը, որտեղ տեղի է ունեցել բռնկումը:
