Գործողություններ ենք սկսել Իրաքում.Էրդողան
«Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Իրաքի Սինջարի շրջանում:Մենք ասացինք, որ գնալու ենք Սինջար։ Հիմա այնտեղ գործողություններ են սկսվել։ Ներքին և արտաքին մարտեր են ընթանում»,– հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Սակայն Իրաքի համատեղ օպերատիվ հրամանատարությունը հերքում է արտասահմանյան որևէ ուժի կողմից Իրաքի սահմանը հատելու մասին լուրերը։ «Օպերատիվ հրամանատարությունը հաստատել է, որ Նինեվիայում, Սինջարում և սահմանամերձ շրջաններում իրավիճակը վերահսկվում է Իրաքի անվտանգության ուժերի կողմից և որևէ հիմք չկա, որպեսզի այդ շրջաններում զորքերը անցնեն Իրաքի սահմանը»,– ասվում է հայտարարության մեջ։
