Սիրիական Թալ–Ռաֆատը վերահսկողության տակ կառնենք.Էրդողան
«Թուրքական բանակը մոտ օրերս վերահսկողության տակ կառնի սիրիական Թալ–Ռաֆատ քաղաքը, այդպիսով «Ձիթենու ճյուղ» հակաահաբեկչական օպերացիան կհասնի իր նպատակին:Թուրքիան, ձեռք ձեռքի տված սիրիացի եղբայրների հետ, կարճ ժամանակահատվածում կվերակագնի Մանբիջի ենթակառուցվածքը և կապահովի փախստականների վերադարձը իրենց տներ»,–հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Նա կրկին կոչ է արել ԱՄՆ–ին սիրիական Մանբիջից դուրս հանել PYD (քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության) և YPG (քրդական ինքնապաշտպանական ուժերի) գրոհայիններին, որոնց Անկարան ահաբեկչական է համարում։
