Շների և բորենիների գոտեմարտը/տեսաշար,տեսանյութ/
ՀԱՀ Կրյուգերի ազգային այգու այցելուն շատ մոտ հեռավորությունից տեսանկարել է բորենիատիպ շների և բծավոր բորենիների միջև գոտեմարտը ։ Բծավոր բորենին հայտնվում է թփերի ետևից, երբ շների ոհմակը իր որսն է վայելում։ Նա հարձակվում է, փորձելով խլել ուտելիքը, և շուտով նրան է միանում իր ցեղակիցը։«Կրյուգերում բորենիատիպ շներ տեսնելը հազվագյուտ երևույթ է, բայց տեսնել դրանց հինգ մետրի վրա՝ իրենց ավարը խժռելիս, անլսելի բան է»,– ասվում է տեսանյութի նկարագրության մեջ։
