Ռազմական օգնություն Հայաստանին, մարդասիրական՝ Արցախին. ԱՄՆ-ի նուրբ խաղը

Նախօրեին Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին օգնություն տրամադրելու հարցը քննարկվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած լսումների ընթացքում: Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին ներկա Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կառավարչին նման ելույթով է դիմել կոնգրեսական Բրեդ Շերմանը. «Դուք տեղյակ եք, որ Հայաստանը, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է, արժանի է մեր օգնությանը: Դուք տեղյակ եք, որ Լեռնային Ղարաբաղը, այժմ՝ Արցախի Հանրապետությունը, ռազմատենչ ուժի հարևանությամբ է գտնվում, և որ Վրաստանի հանրապետության հարավային շրջանը, որը կոչվում է Սամցխե-Ջավախեթի, շրջան է, որն արժանի է ստանալ մեր օգնության զգալի մասը: Հավատացած եմ, գործընկերներիցս շատերը նամակ են ուղղել այդ կապակցությամբ»: Հայաստանին ամերիկյան օգնության չափը 60 միլիոն դոլարի հասցնելու կոչով իրենց գործընկերներին են դիմել Միացյալ Նահանգների 37 կոնգրեսական: Կոնգրեսականները մասնավորապես կոչ են Հայաստանին հատկացնել 30 միլիոն դոլարի տնտեսական, 10 միլիոն դոլարի ռազմական օգնություն և 20 միլիոն դոլար տրամադրել Հայաստանում օթևան ստացած Մերձավոր Արևելքի հայ փախստականներին: Նամակում նաև կոչ է արվում դադարեցնել ցանկացած օգնությունը Ադրբեջանին և փոխարենը 10 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու և զինադադարի խախտումներ գրանցող սարքավորումներ տեղադրելու նպատակով: Լսումների ընթացքում անդրադառնալով նախկին ԽՍՀՄ մյուս երկրներին՝ ահաբեկչության դեմ պայքարի ենթահանձնաժողովի նախագահ կոնգրեսական Թեդ Փոն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցության կարևորությունը, հատկապես Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային. «Արդյոք դրանք կընթանան ռուսական արջի ուղղությամբ, թե՝ դեպի Արևմուտք»: Կոնգրեսականի խոսքով, այդ երկրներում իրական ժողովրդավարության զարգացումն ու կոռուպցիայի վերացումը ոչ միայն մարդասիրական այլև՝ քաղաքական կարևորագույն խնդիր է Միացյալ Նահանգների համար: ԱՄՆ-ը աշխարհում միակ երկիրն է, որը պաշտոնապես մարդասիրական օգնություն է հատկացնում Լեռնային Ղարաբաղին: Նկատենք, որ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցի օրերից առաջ արդեն իսկ տեղեկություն ստացվեց, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երեք տասնյակից ավելի անդամներ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեին՝ կոչ անելով պետության արտաքին օգնության հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և անդամ Նիտա Լոուեյին՝ 2019թ. ֆինանսական տարում աջակցել Արցախին և Հայաստանին 70 մլն ԱՄՆ դոլար օգնություն տրամադրելու փաթեթին: «Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ մեր երախտիքի խոսքն ուղղել կոնգրեսմեն Փալոնեին, հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունում նրա գործընկերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր միացել են Արցախի և Հայաստանի համար «խաղաղության և բարգավաճման» փաթեթին աջակցելու գործին», նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը: Նախատեսվող գումարի ծավալով ենթադրում է 10 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել Արցախին. 6 մլն ԱՄՆ դոլարը՝ ավարտին հասցնելու ականազերծման աշխատանքները, օգնություն ցուցաբերելու հաշմանդամներին, իսկ 4 մլն ԱՄՆ դոլարը՝ աջակցելու խաղաղության հաստատման Ռոյս-Էնգել առաջարկին: Հայաստանին առաջարկվում է տրամադրել 60 մլն ԱՄՆ դոլար. 30 մլն ԱՄՆ դոլարը՝ որպես տնտեսական աջակցություն, 10-ը՝ ռազմական օգնություն և 20-ը՝ օգնելու Հայաստանին ծառայելու որպես մերձավորարևելյան շրջանից եկող փախստականների համար ապահով վայր: Նշենք նաև, որ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն առաջարկել է նաև կասեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը և ուժեղացնել 907-րդ բանաձևը՝ «Ազատության աջակցության ակտ»-ը, որով սահմանափակվում է Ադրբեջանին տրվող օգնությունը, քանի այն դեռ չի դադարեցրել թշնամական գործողությունները Հայաստանի դեմ: Այս տարվա փետրվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակեց 2019թ. ֆինանսական տարվա համար առաջարկվող բյուջեի նախագիծը, որը զգալի կրճատումներ է նախատեսում միջազգային օգնության տրամադրման հարցում: Ինչպես նշել էր The Washington Post-ը, բյուջեով կրճատումների մեծ մասը քիչ հավանական է, որ իրականություն կդառնան, և նշվում էր, որ Թրամփի վարչակազմը կրկին փորձում է խոշոր կրճատումներ անել Պետքարտուղարությանը տրամադրվող գումարի հարցում՝ չնայած Կոնգրեսը մերժել էր նման փորձն անցած տարի: Մեկ ամիս առաջ հայտնի էր, որ բյուջեի նախագծի համաձայն՝ խոշոր կրճատումների կենթարկվեն ԱՄՆ պետքարտուղարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID): Դրանք վերաբերում են ինչպես 2018, այնպես էլ 2019 թվականներին: Նախագծի համաձայն՝ ամերիկյան դիվանագիտական մարմինները և զարգացման ծրագրերը կենթարկվեն 1990-ական թվականներից ի վեր ռեսուրսների ամենամեծ կրճատումների: Փաստաթղթի համաձայն՝ 2018 թվականին նախատեսվում էր տնտեսական աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանին տրամադրել 4 միլիոն դոլար, իսկ 2019 թվականին՝ 3,24 միլիոն դոլար: Վրաստանին ԱՄՆ-ն նախատեսում է որպես տնտեսական օգնություն հատկացնել 2018 թվականին 28 միլիոն դոլար, իսկ 2019 թվականին՝ 25 միլիոն դոլար: Նույն ծրագրի շրջանակում 2019 թվականին Ադրբեջանին նախատեսվում է 3 միլիոն դոլարի օգնություն, մինչդեռ 2017 և 2018 թվականներին հատկացում նախատեսված չի եղել: Բյուջեի նախագծում նշվում է, որ Հայաստանին ռազմական վերապատրաստության համար հատկացվող գումարը 2018 և 2019 թվականներին կկազմի 600 հազարական դոլար: 2017 թվականին այդ գումարը կազմել է 559 հազար դոլար: Ադրբեջանը նույնպես այդ ծրագրի շրջանակում 2018 և 2019 թվականներին կստանա 600 հազարական դոլար, իսկ Վրաստանը՝ 2,2 մլն-ական դոլար։ Հայաստանին 2018 և 2019 թվականներին ռազմական օգնության համար միջոցներ նախատեսված չեն՝ չնայած 2017 թվականին այդ նպատակով երկրին հատկացվել է 1 միլիոն դոլար: Նշենք, որ ռազմական օգնության համար Ադրբեջանին նույնպես, որը 2017 թվականին ստացել էր 1 միլիոն դոլար, նախատեսված չէ միջոցների հատկացում: Վրաստանին նույնպես ռազմական օգնության համար միջոցներ նախատեսված չեն։ Թամար Բագրատունի

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ հայրը 2 որդիների հետ վիճաբանել է 2 քաղաքացու հետ․կան ձերբակալվածներ #ՀԻՄԱ․ Նիկոլի մոտ ծանր «սրացումներ են»․ հիմա ասեմ՝ ինչից է սարսափած․ Հենրիխ Դանիելյան (video) Ստեփան Սամվելյանի կալանքի փոփոխման համար կդիմենք Եվրոպական դատարան․ Զարուհի Փոստանջյան Ստեղծված փուչիկն անդադար փչելով՝ անհնար է չկանգնել ինֆլյացիայի ճահճի առաջ․ Սամսոն Գրիգորյան «Сволочь, и врагов надо уважать». ես հիմա թոռներիս ի՞նչ ասեմ՝ ինչի՞ տղուս բռնեցին․ Վարդան Ղուկասյան (video) Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Սոսնովկա բնակավայրը Վրաստանը մինչև 1100 դրամ սուբսիդիա է տրամադրում խաղողի մթերման համար, Հայաստանը՝ 30-50 դրամ Հա՛ Ալեն, ամենակարևորը դու գիտես՝ մարդիկ ինչ կանեն նկարիդ հետ․ Հայկ Մամիջանյան (video) Պատասխանդ լսիր․ Քրիստինե Վարդանյանը «փչացրեց» Վահագն Ալեքսանյանին (video) Թալանած, մսխված 25 միլիարդ․ ո՞նց եք պատասխան տալու․ Աննա Գրիգորյանը կոնկրետ փաստեր ներկայացրեց (video) Սամվել Կարապետյանի ամենամեծ մեղքը մեկն է․ Արա Վարդանյան (video) Անկարայում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կոպեկ-կոպեկ էդ փողերը խլել եք, յուրացրել․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանի՝ «արդեն լավ» ենք ապրում լոզունգը չի համապատասխանում իրականությանը․ Նարինե Կիրակոսյան TRIPP-ը թուրք-ադրբեջանական նախագիծ է, որն օգտագործում է մեր տարածքը՝ առանց ՀՀ ակտիվ վերահսկողության Բա ու՞ր եք այ «սուչկանե՛ր, ա՛յ սուկանե՛ր»․ Նաիրա Զոհրաբյան (video) Լա՛վ, դուք ո՞նց եք աշխատում, ո՞նց էլի․․․ Գառնիկ Դանիելյան (video) Ալե՛ն, լսի՝ ինչ եմ ասում քեզ․ Արա Վարդանյան (video) «Մեծագլուխ քայլիստ» Վահագ, էս ու՞մ ես ասում՝ Լուբյանկայից շպրտված. Գագիկ Համբարյան (video) Շատ վտանգավոր է․ Զինված ուժերից մի քանի հազար մարդ ազատվել է․ Տիգրան Աբրահամյան (video) Հիմա ասեմ՝ որ հայն է Բաքվում Ռուբեն Վարդանյանին ծախել (video) Խոսքս ուղղում եմ՝ ՊՆ-ին ու Գլխավոր շտաբին․ Գեղամ Մանուկյան (video) «Նիկո՛լ, եկեղեցին կծամի ու կթքի քեզ»․ Արա Վարդանյան (video) Հոր, զոքանչի հետ պայմանագրեր են ստորագրում, կոռուպցիան էս չի՞․ ընդդիմադիր պատգամավոր (video) Սրբուհի Գալյանը բարկացրե՞լ է Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am