Պուտինի կարիքը կա, առանց ՌԴ-ի հնարավոր չէ. շատերն են դա հասկացել

Արևմուտքի առաջնորդները չեն շտապում շնորհավորել Պուտինին հաղթանակի կապակցությամբ: Պուտինին չի շնորհավորել նաև Ուկրաինայի նախագահը։ Փոխարենը Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ղրիմում և Սևաստոպոլում ապօրինի քվեարկություն է տեղի ունեցել։ Նրա խոսքով՝ համաշխարհային առաջնորդները պատրաստ չեն ճանաչել թերակղզում ընտրությունների արդյունքները։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի նորընտիր նախագահը մի շարք ուղերձներ ստացել է։ Նրան շնորհավորել են նախկին ԽՍՀՄ երկրների նախագահները, Չինաստանի, Սերբիայի, Վենեսուելայի, Կուբայի, Բոլիվիայի նախագահները։ Սակայն երեկ ստացվեց տեղեկություն, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Թրամփը հավելել է, որ ցանկանում է հանդիպել Պուտինին «ոչ շատ հեռու ապագայում»՝ քննարկելու սպառազինությունների մրցավազքը, Ուկրաինայի, Սիրիայի և Հյուսիսային Կորեայի հարցերը: Դոնալդ Թրամփը Սպիտակը տանը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սպառազինությունների մրցավազքը «վերահսկողությունից դուրս է գալիս․․․ բայց մենք երբեք թույլ չենք տա, որ որևէ մեկը նույնիսկ մոտենա մեր մակարդակին»: Հետաքրքրականն այն է, որ ի սկզբանե, տեղեկություն հրապարկվեց, որ Թրամփը որոշել է չշնորհավորել Պուտինին: Ավելին, ասվեց, որ Վաշինգտոնը չի շնորհավորել Ռուսաստանի նախագահ վերընտրված Վլադիմիր Պուտինին, հավելելով, սակայն, որ քվեարկության արդյունքները Սպիտակ տան համար անակնկալ չեն եղել և, որ Դոնալդ Թրամփը չի զանգահարի ողջունելու Ռուսաստանի առաջնորդի հաղթանակը։ Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Ջիդլին հաղորդել էր լրագրողներին, որ ԱՄՆ–ն ամեն դեպքում կշարունակի համագործակցել Ռուսաստանի հետ այն բնագավառներում, որտեղ դա հնարավոր է։ «Մենք կաշխատենք զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները և կստիպենք վճարել, երբ Ռուսաստանը սպառնում է մեր շահերին, բայց մենք նաև կփորձենք աշխատել միասին, որտեղ հնարավոր է, երբ դա մեր շահերից է բխում»,– ասել է Ջիդլին։ Այն, որ Թրամփ-Պուտին հանդիպում, այնուամենայնիվ, կկայանա՝ կանխատեսելի է: Առհասարակ, Ռուսաստան-ԱՄՆ փոխհարաբերություններում որոշ զարգացումներ հենց այդ ազդակներն ունեն, սակայն նաև պարզ է, որ Ռուսաստանի հանդեպ կոշտ դիրքորոշումը կպահպանվի ու արևմուտքը փորձելու է լարվածությունը պահպանել: Միջազգային մամուլը Ռուսաստանի ապագային անդրադառնալիս՝ կանխատեսում է, որ թե պաշտոնավարման նոր ժամանակահատվածը Պուտինի համար «ականապատ դաշտ» կլինի: Վլադիմիր Պուտինի համար ընտրություններում հաղթանակը կդառնա մանդատ`շարունակելու ընթացիկ քաղաքական ուղին, որի մեծ մասը հակադրություն է Արևմուտքի հետ: Այսպես է Ռուսաստանի ընտրությունների արդյունքները մեկնաբանել «The Economist»-ը՝ հիշեցնենլով, թե ինչպես էր ՌԴ նախագահը դեռ ընտրություններից առաջ սպառնացել Դաշնային ժողովին: Հոդվածագիր նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ վերընտրությունն առանց խնդիրների անցավ, Պուտինի հաջորդ նախագահական ժամկետն «ականապատ դաշտ» կլինի: Ռուսական էլիտան արդեն սկսել են պատրաստվել՝ Պուտինից հետո համակարգում նրա տեղը զբաղեցնելու համար: Նախագահը պետք է պարզի, թե ինչպես կարելի է ապահովել իշխանության հնարավոր փոխանցումը: Կրեմլը ստիպված կլինի զբաղվել տնտեսական աճի լճացմամբ և բարեփոխումներ անելու կոչերով: Հաղթանակի փայլը շուտով տեղը կզիջի կոշտ իրականությանը: Իսկ ըստ Handelsblatt ​գերմանական պարբերականի՝ «Ռուսաստանը կմնա բարդ պարտնյոր»: Ըստ պարբերականի՝ «Նախկինում Պուտինը ներկայացել է որպես տնտեսական բարեփոխական, իսկ հիմա նա Ռուսաստանի կայունության, ռազմական հզորության և անվտանգության խորհրդանիշն է»: Առհասարակ, պետք է նկատել, որ նույնիսկ կանխատեսելի ընտրությունների պայմաններում, արևմուտքից հնչեցին՝ «առանց Ռուսաստանի հնարավոր չէ» արձանագրումներ, ինչը նշանակում է, որ Ռուսաստան-Արևմուտք սրումը մոտ է որոշակի թուլացման: Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասն Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ խոսել է Պուտինի վերընտրության մասին՝ ասելով․ - «Ռուսաստանը կմնա բարդ պարտնյոր, բայց մենք ունենք Ռուսաստանի կարիքը միջազգային խոշոր խնդիրների կարգավորման համար: Եվ դրանից ելնելով, մենք ցանկանում ենք պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ: Միաժամանակ, մենք ակնկալում ենք Ռուսաստանից կառուցողական ներդրում՝ ավելին, քան եղել է վերջին ժամանակաշրջանում»: Ճապոնիայի պետական քարտուղար Հոշիդե Սուգան նշել է, որ Ռուսաստանը «կարևոր գործընկեր է ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում․ - «Մենք հուսով ենք, որ մեր երկկողմ հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն նախագահ Պուտինի վերընտրությամբ»: Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունյունգը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը Պուտինի առաջնորդությամբ կշարունակի կայուն զարգացումը և ավելի մեծ դեր կկատարի միջազգային ասպարեզում: «Չինաստանն ամենայն անկեղծությամբ շնորհավորում է Պուտինին: Մենք մշտապես սատարելու ենք ազգային հայեցակարգով զարգացումը շարունակելու Ռուսաստանի ձգտումները», - ասել է Հուա Չունյունգը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 68 անգամ
Լրահոս
«Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am