«Մերժի՛ր Սերժին» երթն ու Հովիկ Աբրահամյանի մեքենաները (տեսանյութ, լուսանկար). Hraparak.am

Այսօր «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունը երթ էր կազմակերպել մայրաքաղաքի կենտրոնում՝ իրազեկելով հանրությանը Սերժ Սարգսյանին մերժելու մասին։ Երթը մեկնարկեց Կասկադից։ Երթի մասնակիցները Դավիթ Սանասարյանի առաջնորդությամբ «Մերժի՛ր Սերժին» պաստառով ու նույնաբովանդակ վանկարկումներով Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Ամիրյան փողոց ու Հանրապետության հրապարակ, ապա բարձրացան վեր՝ դեպի Ազատության հրապարակ։ Ինչպես գրում է Hraparak.am-ը՝ ճակատագրի հեգնանքով թերևս Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկում երթի մասնակիցներին դեմ հանդիման դուրս եկան Հովիկ Աբրահամյանին ու նրա ընտանիքին պատկանող մեքենաները։ Խոսքը լուսանկարում պատկերաված 50 օօ 005 համարանիշի շքեղ Mercedes-Baybach-ի և նրան ուղեկցող Toyota Land Cruiser 200-ի մասին է, որում Աբրահամյանների թիկնապահներն են նստում։ Դժվար է ասել՝ մեքենայի մեջ անձամբ Հովիկ Աբրահամյա՞նն էր, թե՞ գուցե որդին՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը, ամեն դեպքում, այս մեքենաները պատկանում են հենց նախկին վարչապետի ընտանիքին։ Մեքենաները մի պահ կանգնեցին Ամիրյանից դեպի գլխավոր պողոտա թեքվող հատվածում, քանի որ երթի մասնակիցների պատճառով խցանում էր առաջացել, թերևս ներսում գտնվողները ծանոթացան պաստառների գրությանն ու լսեցին «Սերժին մերժող» վանկարկումները, այդ ընթացքում հետևի ուղեկցող ամենագնացի վարորդը բարձրացրեց ապակին՝ քողարկելով իրեն տեսախցիկներից, և մի քանի վայրկյան անց՝ արագ հեռացան։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am