Էրդողանը դատի է տվել իր կուսակցության հիմնադիրներից մեկին
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հիմնադիրներից մեկի՝ նախկին քաղաքական գործիչ Աբդուլլարիֆ Շեների դեմ հայց է ներկայացվել՝ նախագահին վիրավորելու մեղադրանքով:Շերեֆը, ով ժամանակին զբաղեցրել է Ֆինանսների նախարարի և փոխվարչապետի պաշտոնները, իսկ 2008 թվականին լքել է «ԱԶԿ»-ի շարքերը, մեղադրվում է իր թվիթերյան էջում նախագահի հասցեին վիրավորական արտահայտություններ պարունակող հրապարակումներ անելու մեջ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանը Շեների համար 4 տարի 6 ամիս ազատազրկում է պահանջել:
