Որ շերտի շահերն է Սերժ Սարգսյանը ներկայացնում

Հայաստանում միայն Քոչարյանն է ընտրական երկու փուլերով նախագահ դարձել, իսկ 2003-ին հիմնական թեկնածուները՝ Քոչարյանը և Ստեփան Դեմիրճյանը, միակ անգամ, ուղիղ եթերով նախընտրական դեբատներ անցկացրեցին, որի հիմնական թեման եղել է տնտեսությունը։ Քոչարյանի ցուցումով լրագրողները հարցեր են ուղղել հիմնականում տնտեսական խնդիրներից, ինչին Դեմիրճյանը, բնականաբար, պատրաստ չէր ու չէր հասկանում, թե այդ "երկրորդական" հարցերն ինչու են կարևոր։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է այդ ժամանակ կատարվել։ Քոչարյանն այդ ժամանակ հանդես եկավ որպես գործարարների իղձերի արտահայտող, ինչին Դեմիրճյանը պատրաստ չէր, անգամ պատկերացում չուներ այդ հարցերից և ամեն հարցի ժամանակ հիմար վիճակում էր հայտնվում։ Ընտրությունների երկրորդ փուլում Քոչարյանը կարողացավ մոբիլիզացնել հենց այդ շերտին, որոնք, ըստ հին հայկական ավանդույթների՝ միաժամանակ հանդիսանում էին պետական, կուսակցական, դատական, իրավապահ և տեղական իշխանության ներկայացուցիչներ։ Իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչների էլիտան սոցիալական վերելքի մեջ էր, որոնց բարգավաճման խոստումներ էր տալիս Քոչարյանը, իսկ Ստեփան Կարենիչը նրանց համար անհասկանալի էր՝ մի կողմից Դեմիրճյան էր, բայց ոնց որ թե՝ ոչ իսկական։ Տվյալ կոնտեքստում խոսքն «արդար» ընտրությունների մասին չէ, բնականաբար, այլ՝ «ընտրությունները կազմակերպողների» մասին։ Այս իմաստով Քոչարյանը կոնկրետ շերտի շահերն էր ներկայացնում, իսկ Դեմիրճյանը խաղից դուրս մնացած նախկին էլիտայի և չձևակերպված շահերով առաջնորդվող բազմության «շահերը»։ Հիմա պատկերը ճիշտ հակառակն է, Ս․Սարգսյանը չի ներկայացնում այդ շերտի շահերը (որոնք հետաքրքիր տրանսֆորմացիաների են ենթարկվել, ինչն այլ քննարկման թեմա է): Հիմա անհասկանելի է, թե որ շերտի շահերն է նա ներկայացնում ու հենց այդ պատճառով անսպասելի կերպով «շուկայում» հայտնվեցին հայտնի «երիտասարդները»։ Ջահելներին առաջարկվում է հին գվարդիայի դեմ սոցիալական ռևանշ սկսել՝ «ոհմակին մի նոր ոհմակով է կարելի տեղահան անել» սկզբունքով։ Դա ՍՍ-ի հայկական նոր պոստմոդեռնիստական քաղաքականության մեխն է, որը չունի ամուր հիմքեր և ֆորս մաժորներով է հղի։ Թե այդ հղիությունն որքան կտևի, ցույց կտա ժամանակը, երբ պետական պարտքերի սպասարկումը դառնա անտանելի։ Ինչ վերաբերում է «փողոցին», ապա այն կարող է փոփոխությունների խթան հանդիսանալ, եթե առկա է իրենց շահերը գիտակցող և ներուժ ունեցող շերտ։ Շերտը կա, շահերը գիտակցված են, փողոցը կոմայից դուրս է գալիս է։ Մնում է ․․․խելքը, որը «դեպղեսիոն լա պսիխիկ» ընկճախտի մեջ է։ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am