4.9 մագնիտուդով երկրաշարժ`Թուրքիայում
Թուրքիայի կենտրոնական մասում տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 19:40-ին Շեֆաթլի քաղաքից 35 կմ արևմուտք և Անկարայից 134 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն առայժմ չկա:
