Ո՞վ է կախաղան բարձրացվելու հրապարակում

«Ժամանակ» թերթը գրում է. «Հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. ինչքան մոտենում է ապրիլի 9-ն` այնքան Ազատության հրապարակում պակասում է միտինգավորների թիվը: «Հանուն Հայաստան պետության» ճակատի առաջին հանրահավաքին եկել էր 300 մարդ, անցած շաբաթ` 200, այսօր` ավելի քիչ: Սա առնվազն խոսում է այն մասին, որ մեր հասարակությունը բացարձակ անտարբեր է նույնիսկ աղմկահարույց դատավարությունների հանդեպ, այլապես` Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների դառավճռից հետո հրապարակում հավաքվածների թիվը գոնե կշատանար: Բայց ինչքան պակասում է մարդկանց թիվը` այնքան ավելի ագրեսիվ ու հավակնոտ են դառնում հռետորների ելույթները: Ճակատի անդամ Դավիթ Սանասարյանն ասել է, թե խորհրդակցությունների, բանակցությունների մեջ են տարբեր ուժերի հետ, որպեսզի «հրապարակում ասեղ գցելու տեղ չլինի»: Հրապարակ լցնելու հնացած բանաձեւ է, որովհետեւ քաղաքական բանակցություններն ու կոնսուլտացիաներն ոչինչ չեն տալիս, մանավանդ, եթե «յոթ դռների» հետեւում «հեղափոխական» ծրագրեր են մշակում լուսանցքում հայտնված քաղաքական ուժերը. զրոների գումարից երբեք դրական թիվ չի ստացվում:

Շահարկումներից խուսափելու համար` նկատենք, որ խոսքը ոչ թե կոնկրետ գործիչների բարոյական նկարագրի, այլ` քաղաքական կշռի մասին է: Մեր ընդդիմությունը քսան տարիների ընթացքում չհասկացավ, որ հաջողության գրավականն ոչ թե կաբինետներում կայացված քաղաքական համաձայնություններն են, այլ` ընդդիմության եւ հասարակության դիալոգը, համաձայնությունը:

Քաղաքական համաձայնություններն ինքնին ինքնանպատակ են, երբ չունեն ռացիոնալ օրակարգ, ամրապնդված չեն հասարակական վստահության ռեսուրսով եւ չեն ստեղծում միջավայր` շարժման ղեկավար կազմը նոր, կրեատիվ դեմքերով համալրելու համար: Երբ չկան նոր գաղափարներ, զարգացման ռեսուրս, մարդիկ փորձում են իրենց հանրահավաքների մարդաշատությունն ապահովել թամաշաներով, տեսարաններով: «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանի խոսքով՝ իրենք նախատեսում են Մարտի 1-ի դեպքերի դատավարություն անել հրապարակային՝ Ազատության հրապարակում: Նա ասել է, որ դիմելու են Անդրանիկ Քոչարյանին, Սեդա Սաֆարյանին՝ փաստահավաք խմբի անդամներին, որոնց մոտ հավաքված եւ կուտակված են Մարտի 1-ի հետ կապված բոլոր փաստաթղթերը: «Դատավարությունը պետք է կատարվի՝ այստեղ հրապարակում, բոլորի աչքի, ժողովրդի, սփյուռքի մասնակցությամբ, եւ մինչեւ ապրիլի 9–ը պետք է կարողանանք իրականացնել դատավարությունը»,- ասել է նա՝ նշելով, որ վճիռը կլինի ժողովրդինը: Մարտի 1-ի կազմակերպիչներն, անշուշտ, պետք է պատժվեն, սակայն դա պետք է տեղի ունենա միայն լեգալ ճանապարհով` օրենքով նախատեսված ընթացակարգով եւ ատյաններում: Լյումպենի դատաստան կազմակերպելը կամ Ազատության հրապարակում կախաղանների տեսարաններ բեմականացնելն ոչ միայն որեւէ աղերս չունեն իրական քաղաքականության հետ, այլ մարդկանց մոտ ավելի են խորացնում ապատիկ տրամադրությունները` նրանց դարձնելով իշխանության 10000 դրամների պոտենցիալ շահառուներ կամ ՊՊԾ-ն զավթող «գրոհայիններ»: Նման ընդդիմության առկայությամբ Սերժ Սարգսյանի իշխանությունը ոչ միայն լեգիտիմացվում, այլ ավելի քաղաքակիրթ է երեւում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Իրանը սպառնացել է ԱՄԷ-ին «ջախջախիչ պատասխանով» ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին. Pastinfo Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի մասին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ապօրինի գերեվարվածների համար պատարագ կմատուցվի Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ Իրանի հետ փոխադարձ համաձայնության ենք եկել․ Թրամփ Իրեն ՀՀ-ում տանը զգացող թուրք պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը․ Աբրահամյան «Դուք Ձեր հացը ցամաք կերաք, համբերեք». Փաշինյանը մայրուղի է հանել թիմակիցներին. «Իրավունք» ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am