ՀՀԿ եւ ՀՅԴ անդամներ՝ սթափվեք. Սուսաննա Մուրադյան

«Հանուն Հայաստան պետության» ճակատը Երևանի Ազատության հրապարակում արդեն թվով երրորդ հանրահավաքն է անցկացնում: «Ունենք մշակած կոնկրետ գործողություններ՝ կապված առաջիկա օրերի հետ, ելույթների ընթացքում կպարզաբանենք»,- այսօրվա հանրահավաքի մեկնարկին հայտարարեցին «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամները: Ճակատի կոչը ընթերցեց Սուսաննա Մուրադյանը։ «2013-ի ես խոհեմության կոչեր էի անում մի մարդու, միամիտ էի, ասում էի՝ խաղաղ հեռացեք, ինչ իմանայի՝ այդ մարդը սոսնձվել է աթոռին, որը երբեք իրեն չի պատկանել։ Որ ստախոս է, դրանում համոզված էինք, բայց որ Tert.am-ին տված հարցազրույցում աճպարարություն պիտի աներ՝ մեզ խաբելու, չէինք էլ ենթադրում երեւի։ Այդ կապացկությամբ ճակատը հայտարարություն ունի, որը հիմա ես կկարդամ .... Սիրելի Հայրենակիցներ, 2008 թվականին բռնությամբ եւ արյամբ ձեռք բերված Սերժ Սարգսյանի իշխանությունը, այս անգամ կեղծված հանրաքվեի միջոցով մեզ պարտադրված Սահմանադրության օգնությամբ երկարաձգելու ծրագրի իրագործումը մոտեցել է ավարտական փուլին։ Մարտի 19-ին Tert.am կայքին տված հարցազրույցով նա բռնված գրպանահատին հարիր աճպարարությամբ եւ փաստարկներով, ըստ էության հայտնեց, որ դրժելով հրապարակայներոն տրված պաշտոնական խոստումը կառչած է մնալու երկրի ղեկավարի պաշտոնից։ Այս անփառունակ գործչին նման բան թույլ տալը հղի է հետեւյալ կործանարար հետեւանքներով: Առանջինը դիմում ենք ՀՀԿ եւ ՀՅԴ անդամներին՝ սթափվեք, միացեք բողոքին։ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման ժամկետի գնալը, հանգեցնելու է Հայաստանի և Ադրբեջանի նույնականացմանն՝ զրկելով մեզ քաղաքակիրթ աշխարհի՝ առանց այդ էլ մսխված վստահության և համակրանքի վերջին փշրանքներից: Ուստի կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին ու սփյուռքի մեր հայրենակիցներին՝ համաժողովրդական ընդվզման: Սարգսյանը պետք է հեռանա, իսկ դրան անխուսափելիորեն հաջորդող հանցավոր ռեժիմի փլուզումից հետո, կկերտենք նոր Հայաստանը: Սերժ Սարգսյանն իր հանցակիցների հետ կկանգնի անկախ դատարանի առջև»,- եզրափակեց նա:»։  

դիտվել է 68 անգամ
Լրահոս
ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am