Պուտինի հարցազրույցը՝ Bild-ին

Երկրները պետք է միավորվեն ընդհանուր մարտահրավերների՝ ահաբեկչության, հանցավորության դեմ պայքարի շուրջ, և եթե Ռուսաստանի դիրքորոշումը որևէ հարցով տարբերվում է, ապա ավելի լավ է փնտրել ընդհանուր լուծում, այլ ոչ թե երկիրը հայտարարել թշնամի՝ կարծում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին նա հայտնել է գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ վերջին 15 տարում իր հայացքները չեն փոխվել։ «Մենք ունենք ընդհանուր սպառնալիքներ, մենք ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ցանկանում ենք, ձգտում ենք աշխարհի բոլոր պետությունների ջանքերի միավորման՝ այդ սպառնալիքների դեմ պայքարի համար։ Դա միայն ահաբեկչությունը չէ, այլ նաև հանցավորությունն է, մարդկանց առևտուրը, դա պայքարն է շրջակա միջավայրի պահպանության համար։ Եվ դա չի նշանակում, որ մենք ամեն անգամ բոլորի հետ պետք է համաձայնենք այդ կամ այլ հարցերով»,- ասել է նա։ Անդրադառնալով Ղրիմի բռնակցման հարցին՝ Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի միացմանը հաջորդած եվրոպական պատժամիջոցները սխալ են և ուղղված են ոչ թե Ուկրաինայի աջակցմանը, այլ Ռուսաստանի հնարավորությունների աճի զսպմանը։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է փոխզիջումներ փնտրել Եվրոպայի հետ համագործակցությունում միջազգային իրավունքի հիման վրա։ Պուտինի խոսքով՝ Ղրիմի տարածքային պատկանելության հարցում իր համար ավելի կարևոր են ոչ թե սահմանները, այլ մարդկանց ճակատագիրը։ «Ես դրա տակ հասկանում եմ 2.5 մլն մարդու»,- ասել է նա։ Անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հարաբերություններին՝ Պուտինը նշել է, որ նրան անկեղծ և պրոֆեսիոնալ մարդ է համարում։ ՌԴ նախագահը նշել է, որ չի ցանկացել Մերկելին վախեցնել լաբրադորով, ինչպես ԶԼՄ-ներն են մեկնաբանել, երբ 2007 թվականին նրա շունը՝ Կոնին, հայտնվել է դահլիճում, որտեղ ընթացել են բանակցություններ կանցլերի հետ։ Նա նշել է,որ չի իմացել շներից ունեցած կանցլերի վախի մասին։ «Ես հակառակը՝ ցանկանում էի նրա համար հաճելի բան արած լինել, երբ նրան ցույց տվեցի իմ շանը։ Ես այնուհետև բացատրվեցի նրա հետ և ներողություն խնդրեցի դրա համար»,- ասել է նա։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. ինչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» «Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am