Քերին և եվրոպացի ԱԳՆ ղեկավարները մարտի 13-ին կքննարկեն Սիրիայում իրավիճակը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մարտի 13-ին կհանդիպի մի շարք եվրոպական երկրների արտգործնախարարների հետ՝ Սիրիայում իրավիճակը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն՝ փոխանցում է RIA Novosti-ն։ Հանդիպումը տեղի կունենա Փարիզում, որտեղ պետքարտուղար Քերին Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի գործընկերների հետ կքննարկի Սիրիայում իրավիճակը։
