Կոսովոյի խորհրդարանում ընդդիմադիրներն արցունքաբեր գազ են կիրառել (տեսանյութ)
Կոսովոյի խորհրդարանին ի վերջո հաջողվել է հաստատել Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) հետ սահմանագծի մասին համաձայնագիրը։ Չնայած նիստը չորս անգամ ընդմիջվել է, բայց խորհրդարանի նախագահը պնդել է, որ քվեարկությունը պետք է անցկացվի, և, ի վերջո, համաձայնագիրը մեծամասնության ձայներով ընդունվել է։ Եվրամիությունը և ԱՄՆ-ը դատապարտել են Կոսովոյի խորհրդարանի նիստերի դահլիճում արցունքաբեր գազի կիրառումը։ Աղբյուրը՝ Ազատություն
