Վիտասը տարվել է ոստիկանական բաժանմունք
ՌԴ հայտնի երգիչ Վիտասը (Վիտալի Գրաչով) երեկ գիշերն օդ է կրակել Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի Բարվիխա բնակավայրում գտնվող իր ամառանոցի մոտակայքում, որի հետևանքով ոստիկանները բացատրություն են վերցրել նրանից։ Այս մասին գրում է РИА Новости-ին: ՌԴ ՆԳ նախարարության Մոսկվայի մարզի գլխավոր վարչությունում հաստատել են, որ Օդինցովոյի շրջանում կրակոցներ են լսվել։ «Пятый канал» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ երգիչն այսօր բացահայտել է միջադեպի մանրամասները։ Վիտասը խոստովանել է, որ ինքը մարդկանց խմբի հետ կրակել է ագռավների ուղղությամբ։
